ՀՀԿ մամուլի խոսնակ. «Թուրքիայի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան»
Անդրադառնալով նախօրեին կայացած Էրդողան-Օբամա հանդիպմանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր «7օր»-ին ասել է, որ առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրապարակավ ընդունել է՝ ստորագրված արձանագրություններում նախապայամններ չկան.
-Մնացած հայտարությունները՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված առաջընթաց և այլն, թուրքական կողմն արել է թե՛ ապրիլի 22-ից, և թե՛ օգոստոսի 31-ից առաջ, բայց մենք տեսանք, որ արձանագրությունները ստորագրվեցին։ Այժմ նորույթն այն է, որառաջին անգամ Թուրքիայի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան. այն, ինչն ամիսներ շարունակ պնդում էին հայկական կողմը և միջնորդ երկրները։ Եվ այստեղ ես համամիտ եմ պետքարտուղար Քլինթոնի հետ, ով ասել է, որ գլխավոր հայտարարությունները գրված են արձանագրություններում, իսկ մնացայալը երկրորդական է։
Ի դեպ, հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Է. Շարմազանովը համոզմունք էր հայտնել, թե մինչև ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա հայ-թուրքական արձանագրություններին, այլապեսԷրդողան-Օբամա հանդիպումը չի կայանա։
Այսօր անդրադառնալով իր այդ մտքին՝ ՀՀԿ մամուլի խոսնակը նախ ընդգծել է, որ թեև դրական եզրակացությունը չի կայացվել, սակայն չի եղել նաև բացասականը։ Այսպիսով, Է. Շարմազանովի խոսքերով, հարցը դեռ մնում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, և ՀՀԿ մամուլի խոսնակն այդուհանդերձ հույս ունի, որ վերջինն արձանագրոթյուններին դրական եզրակացություն կտա. «Որովհետև հանդիպումից առաջ նախագահ Օբաման շատ հստակ ասել է, որ այս խնդիրը պետք է լուծվի խելամիտ ժամկետներում և առանց նախապայմանների»։
ՀՀԿ մամուլի խոսնակ. «Թուրքիայի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան»
Անդրադառնալով նախօրեին կայացած Էրդողան-Օբամա հանդիպմանը՝ Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովն այսօր «7օր»-ին ասել է, որ առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հրապարակավ ընդունել է՝ ստորագրված արձանագրություններում նախապայամններ չկան.
-Մնացած հայտարությունները՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված առաջընթաց և այլն, թուրքական կողմն արել է թե՛ ապրիլի 22-ից, և թե՛ օգոստոսի 31-ից առաջ, բայց մենք տեսանք, որ արձանագրությունները ստորագրվեցին։ Այժմ նորույթն այն է, որառաջին անգամ Թուրքիայի վարչապետը հրապարակավ ընդունել է, որ արձանագրություններում նախապայմաններ չկան. այն, ինչն ամիսներ շարունակ պնդում էին հայկական կողմը և միջնորդ երկրները։ Եվ այստեղ ես համամիտ եմ պետքարտուղար Քլինթոնի հետ, ով ասել է, որ գլխավոր հայտարարությունները գրված են արձանագրություններում, իսկ մնացայալը երկրորդական է։
Ի դեպ, հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Է. Շարմազանովը համոզմունք էր հայտնել, թե մինչև ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը՝ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա հայ-թուրքական արձանագրություններին, այլապես Էրդողան-Օբամա հանդիպումը չի կայանա։

7or.am