Աշխարհ

01.06.2016 19:00


Ինչպես չայլանդակվել գեղեցկության հետևից վազելիս (տեսանյութ)

Ինչպես չայլանդակվել գեղեցկության հետևից վազելիս (տեսանյութ)

Ռուսաստանի պոլիկլինիկաներում հաստիքային պլաստիկ վիրաբույժներ կհայտնվեն, որոնց ծառայությունները կընդգրկվեն բժշկական ապահովագրության համակարգում: Սակայն նրանց ծառայություններից կկարողանան օգտվել միայն նրանք, ովքեր իսկապես վիրահատվելու կարիք ունեն, իսկ էսթետիկ փոփոխություններ անել ցանկացողները ստիպված կլինեն վճարովի հիվանդանոցներ դիմել: Սա, ինչպես տեղեկացնում է «Vesti.ru»-ն, պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջերս գրանցվել է առողջությանը լուրջ վնաս հասցնող խարդախությունների դեպքերի աճ: Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա Ալինա Ակուլովան հանդիսանում է պլաստիկ վիրաբուժության հիվանդանոցի մշտական հաճախորդ: Սակայն, ի տարբերություն շատերի, նա ոչ թե նորանոր փոփոխություններ է անում իր արտաքինում, այլ փորձում է շտկել մեկ այցից հետո գեղեցկություն խոստացած «բժիշկների» սխալները, քանի որ 3 տարի անց շուրթերը մեծացնելու փորձի արդյունքում կնոջ մաշկի տակ հայտնվել է ոչ սերտիֆիկացված թունավոր գել: Արդյունքում՝ Ալինայի դեմքը դարձել է անհամաչափ. նա չէր կարողանում նորմալ խոսել: Երբ Ալինան փորձել է գտնել վիրահատությունն արած բժշկին, պարզվել է, որ սրահը դատարկվել է: Բացի այդ, կնոջ մոտ բացակայում էին կտրոնները, չկար պայմանագիր, իսկ վիրահատությունն արած բժշկի անուն ազգանունի վերաբերյալ Ալինան հայտնել է, որ դիմել է նրան պարզապես Զուլյա անունով:

«Շատ կանայք ցանկանում են նվազագույն ուղով առավելագույն արդյունքների հասնել: Եվ եթե նրանք ինչ–որ տեղ հայտարարություն են տեսնում այն մասին, որ մեկ անգամ ծակելով հնարավոր է, օրինակ, չգիտեմ՝ ինչի շնորհիվ, կուրծքը մեծացնել, նրանց հավատում են և գնում», - ասել է պլաստիկ վիրաբույժ Դմիտրի Մելնիկովը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը