Բրեդ Փիթը Մայորկայի ամառանոց է տեղափոխվել Մարիոն Քոթիյարի հետ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը 3,5 մլն եվրո արժողությամբ տուն է գնել իսպանական Մայորկա կղզում։ Այս մասին հայտնում է «newsru.com»–ը։ Դերասանը որոշել է հանգստանալ առանձնատանը Ռոբերտ Զեմեքիսի«Լռության 5 վայրկյան» ֆիլմի նկարահանումներից հետո։
Ինչպես հաղորդել են անշարժ գույքի գործակալները, ամառանոցը մեծ չէ, և ավելի շուտ նախատեսված է մի հոգու համար, քան ընտանիքի։
900 քմ տարածքով տունը երկհարկանի է, ունի 8 սենյակ, այգի և լողավազան։
Իսպանական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Մայորկայում Փիթը մենակ չի եղել, այլ ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Քոթիյարի հետ, որը նույնպես նկարահանվել է Զեմեքիսի կինոժապավենում։ Դերասանները մարմնավորել են զույգի, որը փորձում է փախչել Գերմանիայի դեսպանատնից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
Բրեդ Փիթը Մայորկայի ամառանոց է տեղափոխվել Մարիոն Քոթիյարի հետ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը 3,5 մլն եվրո արժողությամբ տուն է գնել իսպանական Մայորկա կղզում։ Այս մասին հայտնում է «newsru.com»–ը։ Դերասանը որոշել է հանգստանալ առանձնատանը Ռոբերտ Զեմեքիսի «Լռության 5 վայրկյան» ֆիլմի նկարահանումներից հետո։

7or.am