Աշխարհ

01.06.2016 11:01


Թրամփը հավանություն է տվել Հարամբե կապկի սպանությանը

Թրամփը հավանություն է տվել Հարամբե կապկի սպանությանը

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ցինցինատիի գազանանոցում Հարամբե կապկի սպանությանը, որի վանդակ 4–ամյա երեխա էր ընկել։

Թրամփի խոսքով՝ կենդանին սկզբում երեխայի հետ գրեթե մոր նման էր վարվում, սակայն այնուհետև սկսեց քարշ տալ վանդակով մեկ։

«Ընտրությունը դժվար էր, սակայն ելք առանձնապես չկար»,– միլիարդատիրոջ խոսքն է մեջբերում ТАСС–ը։

Նշենք, որ մայիսի 28–ին տեղի ունեցած այդ դեպքը մեծ իրարանցում է առաջացրել։ Հասարակության մի մասը պահանջում է պատժել ծնողներին, որոնք երեխային անուշադրության են մատնել։ Համացանցում անգամ խնդրագիր է հայտնվել, որի տակ մոտ 350 հազ մարդ է ստորագրել՝ պահանջելով մանրամասն հետաքննել կատարվածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը