Էրդողանը չի հասկանում՝ ինչ քայլեր է իրենից ակնկալում Ռուսաստանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում՝ ինչ է իրենից ակնկալում Ռուսաստանը երկու երկրների հարաբերությունները կարգավորելու համար։
«Մենք այն երկիրը չենք, որը նստում է մեղադրյալի աթոռին»,– աֆրիկյան շրջագայությունից առաջ ասել է թուրք առաջնորդն Իզմիրում։
Էրդողանը շեշտել է՝ Թուրքիան այն երկիրը չէ, որն ուզում է փչացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց չի հասկանում՝ «ինչպես կարող էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զոհաբերել երկու երկրների լավ հարաբերությունները օդաչուի կողմից թույլ տրված սխալի պատճառով»։
«Կարծում եմ՝ մենք պետք է զարգացնենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Հույս ունեմ՝ առաջիկայում խնդիրները կլուծվեն»,–Էրդողանի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

7or.am