«rg.ru»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԻՆ–ի աշխատակիցներըՄուդյուգ կղզուց Սպիտակ ծովի վրայով 27-ամյա աղջկա են տեղափոխել։ Ծանոթ տղան խաբեությամբ նրան տարել է այնտեղ ու թողել մեն–մենակ։
Աղջիկն անմարդաբնակ կղզում է մնացել մոտ մեկ օր։ Պարզվել է՝ երիտասարդը նրան մոտորանավակով այնտեղ է տարել, իբր, ձկնորսության համար, այնուհետև հայտնել է, որ պիտի քարշակի նավակն ու հեռացել։
Փրկարարները նշել են, որ այդ պատմությունը կարող էր ողբերգությամբ ավարտվել, եթե երիտասարդը պատահաբար կղզում չմոռանար իր հեռախոսը։ Աղջիկը կապվել է հարազատների հետ, որոնք էլ դիմել են փրկարարներին։
Մինչ ԱԻՆ–ի աշխատակիցները փրկության ծրագիր էին մշակում, աղջիկը հարմարվում էր սպարտական պայմաններին. նա ապաստանել է ձկնորսական խրճիթում, որտեղ էլ ջրի ու սննդամթերքի փոքրիկ պաշար է գտել։
Տղան ընկերուհուն թողել է անմարդաբնակ կղզում
«rg.ru»–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԻՆ–ի աշխատակիցները Մուդյուգ կղզուց Սպիտակ ծովի վրայով 27-ամյա աղջկա են տեղափոխել։ Ծանոթ տղան խաբեությամբ նրան տարել է այնտեղ ու թողել մեն–մենակ։

7or.am