Աշխարհ

31.05.2016 16:25


Հայտնաբերվել է Հիտլերի կրտսեր եղբայրը

Հայտնաբերվել է Հիտլերի կրտսեր եղբայրը

Գերմանացի պատմաբան Ֆլորիան Կոտանկոն պարզել է, որ Ադոլֆ Հիտլերը կրտսեր եղբայր ուներ՝ Օտտո անունով։ Համապատասխան ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Oberoesterreichische Nachrichten» թերթում, կարճ այդ մասին հայտնում է «Reuters»–ը։

Գիտնականը պարզել է, որ Օտտոն ծնվել է Ադոլֆ Հիտլերից 3 տարի հետո և մահացել 6 օրականում հիդրոցեֆալիայի (գլխուղեղում և ողնուղեղում կուտակված հեղուկի ավելցուկի հետևանքով առաջացած հիվանդություն) պատճառով։ Ալոիս և Կլարա Հիտլերներն ունեցել են 6 երեխա (երեք տղա և երեք աղջիկ)։

Հետազոտողները նման եզրակացության են հանգել արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո, որոնք պահպանվել են Ադոլֆի և Օտտոյի ծննդավայր Ավստրիայում։

Հիտլերը Գերմանիան ղեկավարել է 1934–1945թթ.։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը