Աշխարհ

31.05.2016 15:25


Թալիբները 16 ուղևորի են սպանել և մոտ 170 մարդու պատանդ վերցրել

Թալիբները 16 ուղևորի են սպանել և մոտ 170 մարդու պատանդ վերցրել

Աֆղանստանի Քունդուզ նահանգում իսլամական ծայրահեղական «Թալիբան» շարժման գրոհայինները մի քանի ուղևորատար ավտոբուս են գրավել։ Ուղևորներից 16–ին ահաբեկիչները սպանել են, մյուսներին՝ պատանդ վերցրել։ Այս մասին հայտնում է «vesti.ru»–ն։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ թալիբները 170 մարդու են պատանդ վերցրել, սակայն հատուկ գործողության ընթացքում աֆղան ոստիկաններին հաջողվել է նրանցից մեծ մասին ազատ արձակել։ Ներկայումս գրոհայինների մոտ 30 պատանդ է մնում։

«Թալիբանի» կազմում, տարբեր հաշվարկներով, 40–60 հազ գրոհային կա։ Վերջին ժամանակներս իսլամականները լրջորեն ընդարձակել են իրենց ազդեցության ոլորտն Աֆղանստանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը