Լրահոս

08.12.2009 10:07

ՀԱԿ հայտարարություն

Կենտրոնի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանին, որպես ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու կալանքից ազատելու եւ հավասար պայմաններում ընտրարշավին մասնակցելու հնարավորություն տալու միջնորդությունը։

Ըստ Մարդու իրավուքների հռչակագրի եւ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով որպես անմիջականորեն գործող իրավունք»։ Ի լրումն սահմանադրական այս նորմի, ՀՀ Ընտրական օրենսգիրքն իր հերթին սահմանում է, որ պետությունն ապահովում է քաղաքացիների նախընտրական քարոզչության ազատ իրականացումը։ Նույն օրենսգիրքը առաջադրված եւ գրանցված պատգամավորության թեկնածուին կալանքի ձեւով ազատազրկումը նախատեսում է միմիայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։

Նիկոլ Փաշինյանը ս.թ. դեկտեմբերի 5-ին գրանցվել է որպես ԱԺ պատգամավորության թեկնածու՝ կարգավիճակ, որը նրան թույլ է տալիս լիապես օգտվել Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված իր իրավունքներից։ Այսինքն՝ իշխանությունը, առանց ԿԸՀ-ի համաձայնության դատարանի մերժման այս որոշմամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը։ Տվյալ դեպքում որեւէ այլ մեկնաբանություն մտացածին է ու բռնազբոս։ Այսպիսով, պաշտոնական ընտրարշավի հենց առաջին օրը իշխանությունն սկսում է ՀՀ ԱԺ ընդդիմադիր թեկնածուի նկատմամբ աղաղակող ապօրինությամբ։

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։