Վարուժան Հոկտանյան. «Մենաշնորհներն օրինականացնելը բավականին կասկածելի ռազմավարություն է»
«Արծվիկ Մինասյանի՝ մենաշնորհներն օրինականացնելու մասին հայտարարությունը բավականին կասկածելի է, այն ինձ որևէ օպտիմիզմ չի ներշնչում»,– այս մասին այսօր, «vesti.am»–ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Երեկ՝ մայիսի 30-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարԱրծվիկ Մինասյանըլրագրողների հետ զրույցում հայտարարել էր մենաշնորհներն օրինականացնելու մասին.«Ավելի լավ է՝ դու օրենքով այդ բիզնեսը մենաշնորհային ճանաչես, բայց պայմաններ առաջադրես»,- ասել էր նա: Էկոնոմիկայի նախարարն էլ օրինակ էր բերել Հայաստանում շաքարի մենաշնորհը:
-Նա, իհարկե, նշեց մի ոլորտ՝ շաքարի ներկրման, բայց երբ դու մի փոքր սողանցք ես բացում, կարող է վաղը մյուս օրը այլ ոլորտների մենաշնորհացում հռչակվի: Իսկ դա կարող է շղթայական ռեակցիայի բերել,- նշել է Հոկտանյանը:
Նրա համոզմամբ՝ ամեն ինչ կարող է վերջանալ նրանով, որ խանութները դատարկվեն:
Վարուժան Հոկտանյան. «Մենաշնորհներն օրինականացնելը բավականին կասկածելի ռազմավարություն է»
«Արծվիկ Մինասյանի՝ մենաշնորհներն օրինականացնելու մասին հայտարարությունը բավականին կասկածելի է, այն ինձ որևէ օպտիմիզմ չի ներշնչում»,– այս մասին այսօր, «vesti.am»–ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Երեկ՝ մայիսի 30-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր մենաշնորհներն օրինականացնելու մասին. «Ավելի լավ է՝ դու օրենքով այդ բիզնեսը մենաշնորհային ճանաչես, բայց պայմաններ առաջադրես»,- ասել էր նա: Էկոնոմիկայի նախարարն էլ օրինակ էր բերել Հայաստանում շաքարի մենաշնորհը:
-Նա, իհարկե, նշեց մի ոլորտ՝ շաքարի ներկրման, բայց երբ դու մի փոքր սողանցք ես բացում, կարող է վաղը մյուս օրը այլ ոլորտների մենաշնորհացում հռչակվի: Իսկ դա կարող է շղթայական ռեակցիայի բերել,- նշել է Հոկտանյանը:
Նրա համոզմամբ՝ ամեն ինչ կարող է վերջանալ նրանով, որ խանութները դատարկվեն:
Մանրամասն՝ «vesti.am»–ի տեսանյութում։