Աշխարհ

31.05.2016 12:00


Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության բանաձևի հարցով դիմել է Գերմանիայի կանցլերին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի` հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունենալիք քննարկումներին ու քվեարկությանը: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը։

Թուրքիայի կառավարության ղեկավարը գերմանացի պաշտոնակցին հայտնել է, որ «իրենք այդ հարցում Գերմանիայի կառավարությունից ու Բունդեսթագից ողջամիտ վերաբերմունք են ակնկալում»:

Ըստ թուրքական «Karar.com» լրատվակայքի՝ Յըլդըրըմը, մասնավորապես, ասել է, որ Թուրքիայի կառավարությունը, Գերմանիայում և Թուրքիայում ապրող միլիոնավոր թուրքեր անհանգստությամբ են հետևում այդ նախաձեռնությանը:

Այս խորագրի վերջին նյութերը