Աշխարհ

31.05.2016 11:50


Լեհաստանն ուզում է հրաժարվել ռուսական գազից

Լեհաստանն ուզում է հրաժարվել ռուսական գազից

Լեհաստանը չի ուզում երկարաձգել գործարքը «Գազպրոմի» հետ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը՝ գազային և էներգետիկ ենթակառուցվածքների հարցերով Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Պյոտր Նաիմսկիին հղումով։

«Մենք կձգտենք իրավիճակի, որի դեպքում երկարաժամկետ պայմանագիրը կմնա անցյալում: Եթե ռուսական գազի գինը լինի բավականաչափ մրցունակ, մենք չենք բացառում դրա ձեռք բերման հնարավորությունը, բայց հաստատ ոչ երկարաժամկետ համաձայնագրի շրջանակում»,- ասել է պաշտոնյան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը