Աշխարհ

31.05.2016 10:55


Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել «Բորուսիայի» հետ պայմանագիրը

Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել «Բորուսիայի» հետ պայմանագիրը

Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է երկարաձգել Դորտմունդի «Բորուսիայի» հետ իր պայմանագիրը: Այս մասին հայտնում է «Bild»–ը։

Ֆուտբոլիստը մտադիր է մինչեւ պայմանագրի ավարտը՝ 2017-ի ամռանը, մնալ գերմանական ակումբում, որից հետո միայն վերջնական որոշում կկայացնի։

Հիշեցնենք՝ Մխիթարյանը երկրպագուների և խաղացողների քվեարկության արդյունքում ճանաչվել է Բունդեսլիգայի ավարտված առաջնության լավագույն ֆուտբոլիստ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիստով հետաքրքրված են անգլիական «Արսենալն» ու «Չելսին»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը