Աշխարհ

31.05.2016 11:15


Շթայնմայերն առաջարկել է մտածել հակառուսական պատժամիջոցները փուլ առ փուլ չեղարկելու մասին

Շթայնմայերն առաջարկել է մտածել հակառուսական պատժամիջոցները փուլ առ փուլ չեղարկելու մասին

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերն առաջարկել է մտածել հակառուսական պատժամիջոցները փուլ առ փուլ չեղարկելու հնարավորության մասին, եթե մինսկյան պայմանավորվածությունների իրագործման հետ կապված առաջընթաց արձանագրվի։ Այս մասին հայտնում է РИА «Новости»–ն։

«Իմ առաջարկն է առաջընթացի դեպքում մտածել պատժամիջոցները փուլ առ փուլ չեղարկելու հնարավորության մասին»,– ասել է նախարարը Բեռլինում կայացած Գերմանա-ռուսական ֆորումի ժամանակ։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Գերմանիայի բարձրաստիճան քաղաքական գործիչները միասնական չեն հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը