Աշխարհ

31.05.2016 10:32


«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» չի ստորագրել հակահայկական հայտարարության տակ

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» չի ստորագրել հակահայկական հայտարարության տակ

Ինչպես հայտնի է, Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2–ին քվեարկության է դրվելու «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին» բանաձեւը:

«BirGun»–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ զարգացում» (AKP), «Ժողովրդա–հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը դատապարտող հայտարարություն են արել, որում ասվում է՝ Բունդեսթագում հայկական բանաձեւի անցկացումը վտանգելու է թուրք–գերմանական դաշնակցական եւ բարեկամական հարաբերությունները։

Աղբյուրը նշում է, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը