Աշխարհ

30.05.2016 15:10


«ԵՄ–ն չի կարող Թուրքիայի հետ խոսել նույն լեզվով, ինչ Ուկրաինայի հետ». Չավուշօղլու

«ԵՄ–ն չի կարող Թուրքիայի հետ խոսել նույն լեզվով, ինչ Ուկրաինայի հետ». Չավուշօղլու
Եվրամիությունը պետք է գիտակցի, որ Թուրքիայի հետ չի կարելի խոսել այնպիսի վերջնագրային լեզվով խոսել, ինչպես սովոր է խոսել Ուկրաինայի և Վրաստանի հետ։ Այս մասին, RT–ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով ԵՄ պայմանն Անկարային՝ վերանայել հակաահաբեկչական օրենսդրությունը՝ անվիզա ռեժիմ ստանալու դիմաց։

«Նրանք պետք է հասկանան, որ Թուրքիայի հետ այդպես չի կարելի վարվել։ Նրանք այդկերպ էին իրենց դրսևորում Ուկրաինայի հետ. «Կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ոչ»։ –Վրաստանին հասցրեցին նրան, որ նա երկու շրջան կորցրեց։ ԵՄ–ն պետք է հրաժարվի նման մոտեցումից»,–Չավուշօղլուի խոսքն է մեջբերում РИА «Новости»–ն։

Թուրք գործիչը շեշտել է՝ ԵՄ–ն Թուրքիային իբրև երկարաժամկետ գործընկեր պետք է ընկալի։

«Մենք չենք ուզում լիակատար անդամություն. խոսքը վիզային ռեժիմի ազատականացման մասին է։ Այդպիսի վերաբերմունքը մի երկրի հանդեպ, որը նման քանակությամբ պայմաններ է կատարում, սխալ է և անարդարացի»,–ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ ներկայումս Թուրքիան «պայքար է մղում ահաբեկչական բազում խմբավորումների դեմ, և որ տվյալ դեպքում հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությունն անհնար է»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը