Թուրքիան ՌԴ–ին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել հարաբերությունները կարգավորելու համար
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Anadolu»–ին հղումով։
«Պուտինը հայտարարում է, որ ողջունում է այդ հարցում թուրքական կողմի քայլերը։ Մենք էլ կոչ ենք անում համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ կողմերի հետագա գործողությունները քննարկելու համար»,–նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ դա կարող է լինել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ձևաչափով. կարևորն «ընդհանուր ուղի» գտնելն է։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուզում է վերականգնել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ չնայած այն բանին, որ այդ երկիրն այդպես էլ ներողություն չխնդրեց ռուսական ինքնաթիռը խոցելու համար։

7or.am