Դեռահասը մնացել է էլեկտրագնացքի տակ՝ փորձելով փրկել շանը
Մերձմոսկվայում դեռահասը զոհվել է՝ փորձելով էլեկտրագնացքի հետ բախումից փրկել իր շանը։ Կենդանին նույնպես ողջ չի մնացել։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հաղորդել են ՌԴ Կենտրոնական դաշնային օկրուգի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնում է РИА «Новости»–ն, դեպքը տեղի է ունեցել Լուգովայա կայարանի շրջանում։ 17-ամյա պատանին հայտնվել է Մոսկվայից Դուբնա գնացող էլեկտրագնացքի ճանապարհին՝ փրկելու իր շանը։
Նախնական տվյալներով՝ դեռահասը զբոսանքի էր հանել կենդանուն, որն անսպասելիորեն անցել է երկաթգծերի վրա։
Կատարվածի վայրում աշխատում է օպերատիվ–քննչական խումբը։