Լրահոս

07.12.2009 17:51


Մինսկում տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն

 

Այսօր  Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացել է երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն՝ հայ համայնքի ներկայացուցիչների եւ Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ:

Դեսպան Օլեգ Եսայանը ելույթում անդրադարձել է 1988թ. ողբերգական իրադարձությանը, ընդգծել վերածնվելու եւ ապագա կերտելու հայ ժողովրդի անկոտրում կամքը:

Արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը: Եկեղեցու սպասավորներն անցկացրել են երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն:

Այս խորագրի վերջին նյութերը