Աշխարհ

30.05.2016 11:55


Էրդողան. «Ոչ ոք ի զորու չէ կործանել մեր երկիրը»

Էրդողան. «Ոչ ոք ի զորու չէ կործանել մեր երկիրը»

Թուրքիայի հակառակորդները ցանկանում են վրեժխնդիր լինել 1453 թ. Ստամբուլը գրավելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ոչ ոք ի զորու չէ կործանել մեր երկիրը: Ստամբուլի գրավումից հետո թուրքերը տեղակայվել են Անատոլիայում և Ֆրակիայում և չեն պատրաստվում հեռանալ այդ հողերից… Այս ազգը դեռ մեկ դար առաջ արժանապատիվ պատասխան է տվել թշնամիներին: Վստահ եմ, որ Թուրքական Հանրապետության հիմնադրման (1923 թ.) 100-րդ ամյակին մեր երկիրը կհամալրի աշխարհի 10 զարգացած տնտեսությունները», - հայտարարել է Էրդողանը օսմանյան զորքերի կողմից Ստամբուլի գրավման 563-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը: Փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

Էրդողանը չի մոռացել շեշտել ռուսական գործոնը Սիրիայում և «ահաբեկիչներին աջակցող» ԱՄՆ-ին:

«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը