Աշխարհ

30.05.2016 11:40


ԶԼՄ. ԻՊ–ն ահաբեկչություն է ծրագրում Անգլիա–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ

ԶԼՄ. ԻՊ–ն ահաբեկչություն է ծրագրում Անգլիա–Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումից առաջ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրոհներ է ծրագրում Մարսելում Ռուսաստանի և Անգլիայի ֆուտբոլային հավաքականների երկրպագուների դեմ Եվրոպայի 2016թ. առաջնության խմբային փուլի շրջանակում այդ ակումբների հանդիպումից առաջ։ Այս մասին հայտնում է «The Sun»–ը։

Տեղեկատվության աղբյուր են հանդիսացել Փարիզի և Բրյուսելի ահաբեկչությունների կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի նոութբուքում գտնված տվյալները։ Նշվում է, որ գրոհների ժամանակ ծրագրվում է մահապարտ–ահաբեկիչներ օգտագործել, Կալաշնիկով ինքնաձիգներ, անօդաչու թռչող սարքեր՝ քիմիական զենքով։

Երկրպագուների դեմ հարձակումը նախատեսվում է հունիսի 11–ին։

Աբդեսլամի համակարգչում գտնվել են Մարսելի հին նավահանգստի լուսանկարները, որտեղ ֆուտբոլային հանդիպումից առաջ սկսելու են ժամանել Անգլիայի հավաքականի երկրպագուները։

Դիտարկվում է նաև այն տարբերակը, որ երկրպագունեևրի վրա կարող են հարձակվել սրճարաններում։

Անգլիա–ՌԴ հանդիպումը կկայանա հունիսի 11–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը