Աշխարհ

30.05.2016 11:30


Սպիտակ գիշերները Սանկտ Պետերբուրգի ամեն չորրորդ բնակչին զրկել են քնից

Սպիտակ գիշերները Սանկտ Պետերբուրգի ամեն չորրորդ բնակչին զրկել են քնից

ՌԴ Սանկտ Պետերբուրգում սկսվող սպիտակ գիշերներն ամեն չորրորդ բնակչի մոտ անքնություն ու ընկճախտ են առաջացրել։ Այս մասին «Լայֆ»–ի հետ զրույցում հայտարարարել է Հոգեբանության և սեքսոլոգիայի ինստիտուտի ռեկտոր Լև Շեգլովը։

«Քաղաքում վաղուց բնակվողներն արդեն սովոր են սպիտակ գիշերներին։ Սակայն մոտ մեկ քառորդն անքնությունից ու անհանգստության զգացումից է տառապում։ Նամանավանդ դա վերաբերում է քաղաք նոր եկածներին, քանի որ նրանց օրգանիզմը վերակառուցվում է», – պարզաբանել է գիտնականը։

Սպիտակ գիշերները Սանկտ Պետերբուրգում սկսվում են ամռանը և տևում մոտ 40 օր։ Ռուսաստանի զբոսաշրջային միությունից նշում են, որ հենց այդ ժամանակ է նկատվում զբոսաշրջիկների հոսքերի աճ, ինչը, սակայն, ավելի շատ կապված է տաք եղանակի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը