Աշխարհ

30.05.2016 11:15


ԱՄՆ–ում ջրհեղեղի պատճառով 6 մարդ է զոհվել

ԱՄՆ–ում  ջրհեղեղի պատճառով 6 մարդ է զոհվել

ԱՄՆ Տեխասում հորդառատ անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը շարունակում է աճել։

Ինչպես տեղեկացնում է «ABC News»–ը, վերջին տվյալների համաձայն՝ վեց մարդ զոհվել է, ևս երկուսն անհետ կորած է համարվել։

Նշվում է, որ Վաշինգտոնի շրջանում հորդառատ անձրևների հետևանքով ընդամենը մի քանի ժամվա ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է 60սմ–ով։ Ջրի հոսքերը մեքենաներ էին տանում, ինչի պատճառով որոշ վարորդների չի հաջողվել փրկվել։

Անետ կորածների թվում է նաև 10–ամյա մի տղա, ով ընկերների հետ ձկնորսության է գնացել և չի վերադարձել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը