Աշխարհ

30.05.2016 10:25


Լավրովը վերստին կոչ է արել փակել թուրք–սիրիական սահմանը գրոհայինների պատճառով

Լավրովը վերստին կոչ է արել փակել թուրք–սիրիական սահմանը գրոհայինների պատճառով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հեռախոսային բանակցություններ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները վերստին քննարկել են սիրիական ճգնաժամը և ահաբեկչական զինյալ խմբավորումների գործողությունները, որոնք չեն պահպանում հրադադարի ռեժիմը։

«Սերգեյ Լավրովը կրկին ընդգծել է Սիրիայի հետ Թուրքիայի սահմանն անհապաղ փակելու անհրաժեշտությունը, որտեղից շարունակվում է գրոհայինների ներթափանցումը»,–ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը