Դատելով իշխանական տարբեր շրջանակների պահվածքից, Բ26-ին կից գործող «անկախ» լրատվամիջոցների կոդերից և հեռուստատեսությամբ տարվող պաշտոնական քարոզչության բովանդակությունից՝ իշխանական նեղ խմբում որոշակի տարաձայնություն կա Ղարաբաղի ու դրանով պայմանավորված ներքաղաքական հարցերի շուրջ:
Սերժ Սարգսյանին սատարող քարոզչամեքենան հիմնականում «ռազմահայրենասիրական» «լադի» վրա է, բայց Ղարաբաղի հարցով բանակցային սեղանի վրա լրիվ այլ բնույթի փաստաթուղթ է հայտնվելու: Դա է պատճառը, որ ներիշխանական դաշտում անհամաձայնություններ են երևում: Քիրվայականները կոչ են անում շատ չտրվել «հայրենասիրությանը», քանի որ հետո դժվար է լինելու դա հետ պտտել, և կարող է խիարը թարս բուսնել։
Ակնհայտ է, որ Սարգսյանը դեռ որոշում չունի, թե ինչ պետք է անել:
Եթե նա որոշի գնալ կազանյան կամ որ նույնն է՝ հակամարտության լուծման տխրահռչակ փուլային տարբերակով, ապա կլինեն ֆորսմաժորային զարգացումներ: ՀՀԿ ղեկավարը շատ լավ հասկանում է, թե ինչ տեղի կունենա, երբ իրական քայլեր արվեն կազանյան կամ դրանից էլ վատ փաստաթուղթը որպես գործողությունների ծրագիր հռչակելուց հետո (1998-ի գործընթացներին Սարգսյանն էլ է մասնակցել և գիտի, թե ինչ կարող է լինել): Այդ իսկ պատճառով էլ «պաուզա» է վերցրել։
Մյուս տարբերակը կոշտ դիրք բռնելն է և միակողմանի զիջումներից հրաժարվելը (իշխող նեղ թիմի ներսում այս գծի կողմնակիցները ներիշխանական վերադասավորման և պաշտոնանկությունների հայեցակարգով են հանդես գալիս ու որոշակիորեն դիստանցավորվում են Սերժ Սարգսյանից՝ հասկանալով, որ վերջինս հեռանկար չունեցող գործչի է վերածվել): Կա նաև սրա ենթասցենարը՝ ժամանակ ձգելը:
Թե ինչ որոշման կհանգեն իշխանության ներսում, կերևա շատ շուտով:
Հանրության ու հայաստանակենտրոն քաղաքական սուբյեկտների խնդիրը պետք է լինի բոլոր տիպի զարգացումներին պատրաստ լինելը:
Եվ ամենակարևորի մասին՝ Ղարաբաղը պետք է ձգտի դառնալ ինքնուրույն գործոն: Դրանից հետո մեր բանակցային դիրքերը կամրապնդվեն: Նաև ներքաղաքական մթնոլորտի դրական փոփոխություն տեղի կունենա:
Դժվար չէ գլխի ընկնել, թե ինչպես կարելի է Ղարաբաղին գործոն դարձնել, և ինչ օգուտներ կստանանք դրանից:
Ներիշխանական հակասության ղարաբաղյան հետքը

Կորյուն Մանուկյան