Պակիստանի Խորհուրդն առաջարկել է ծեծի ենթարկել սեքսից հրաժարվող կանանց
Պակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդը, որի ղեկավարն է Մուհամմադ Հան Շիրանը, երկրի իշխանություններին առաջարկել է հատուկ օրենք ընդունել, համաձայն որի` որոշ դեպքերում տղամարդը կարող է կնոջը ծեծի ենթարկել:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, առաջարկված նախագծով տղամարդը պետք է իրավունք ունենա թեթևակի ծեծել կնոջը, եթե նա հրաժարվում է սեքսից, դաշտանից և սեռական ակտից հետո չի լողանում, հրաժարվում է հիջաբ կրելուց,այնքան բարձր է խոսում, որ նրան կարող են լսել անծանոթները:
Բացի այդ, օրինագծի համաձայն` կնոջը պետք է արգելել մասնակցել ռազմական գործողությունների, բարձրագույն կրթություն ստանալ, նկարահանվել գովազդներում և մասնակցել օտարերկրյա պատվիրակությունների ընդունմանը: Կին բուժքույրերը պետք է զերծ մնան տղամարդկանց խնամելուց, իսկ 120 օրից հետո արված հղիության արհեստական ընդհատումը պետք էսպանություն ճանաչել:
Այնուամենայնիվ, կինն իրավունք ունի մասնակցելու քաղաքական գործընթացներին, իսկ նա, ով ստիպում է կնոջն ամուսնանալ, պետք է դատապարտվի 10 տարվա ազատազրկման:
Նշվում է, սակայն, որ Խորհրդի առաջարկությունները խորհրդատվական բնույթ են կրում, և պարտադիր չեն կիրառման կամ ընդունման համար:
Պակիստանի Խորհուրդն առաջարկել է ծեծի ենթարկել սեքսից հրաժարվող կանանց
Պակիստանի Իսլամական գաղափարախոսության խորհուրդը, որի ղեկավարն է Մուհամմադ Հան Շիրանը, երկրի իշխանություններին առաջարկել է հատուկ օրենք ընդունել, համաձայն որի` որոշ դեպքերում տղամարդը կարող է կնոջը ծեծի ենթարկել:
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, առաջարկված նախագծով տղամարդը պետք է իրավունք ունենա թեթևակի ծեծել կնոջը, եթե նա հրաժարվում է սեքսից, դաշտանից և սեռական ակտից հետո չի լողանում, հրաժարվում է հիջաբ կրելուց, այնքան բարձր է խոսում, որ նրան կարող են լսել անծանոթները:
Բացի այդ, օրինագծի համաձայն` կնոջը պետք է արգելել մասնակցել ռազմական գործողությունների, բարձրագույն կրթություն ստանալ, նկարահանվել գովազդներում և մասնակցել օտարերկրյա պատվիրակությունների ընդունմանը: Կին բուժքույրերը պետք է զերծ մնան տղամարդկանց խնամելուց, իսկ 120 օրից հետո արված հղիության արհեստական ընդհատումը պետք է սպանություն ճանաչել:

7or.am