Աշխարհ

27.05.2016 16:19


Հալեպի հայկական ծերանոցի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել

Հալեպի հայկական ծերանոցի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել

Հալեպում հրթիռակոծվել է «Վերժին Գյուլբենկյան» հիվանդանոցը, որի շենքում այժմ տեղակայված է հայկական ծերանոցը։

«Գանձասարի» փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով մահացել է հայուհի Մարալ Քյուլլիկյանը։ Վիրավորվել են չորս աշխատակիցներ և ծերանոցի հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Շաքարյանը։

Աղբյուրը նշում է՝ արդեն երկու օր է՝ զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել Հալեպի Նոր գյուղ հայաշատ թաղամասը, հատկապես այն փողոցը, որտեղ գտնվում է ծերանոցը։

Ծերանոցի տարեց բնակիչներին Նոր գյուղի շտապօգնության հայ կամավոր տղաները տեղափոխել են շենքի համեմատաբար ապահով հարկեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը