Զայլա. աշխարհի ամենափոքրիկ ջրադահուկորդը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ–ում ապրում է ամենափոքրիկ ջրադահուկորդը՝ 6–ամսականԶայլան, ով թեև դեռ չի քայլում, սակայն վստահորեն կանգնում է ջրային դահուկների վրա։
Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»–ը, աղջկա հայրը՝ Քեյթ Սթ. Օնջը, և մայրը՝ Լորեն Լեյն Օնջը, ովքեր պրոֆեսիոնալ ջրադահուկորդներ են, նկատել են, որ աղջիկը սիրում է ջուրը, և թեև դեռ չի քայլում, շատ ամուր կանգնում է ոտքերի վրա։
Այդ իսկ պատճառով ծնողները որոշել են մանկական ջրային դահուկներ սարքել Զայլայի համար և սկսել պարապել փոքրիկի հետ սկզբից տան հատակի վրա, իսկ հետո՝ բաց ջրի։
Օնջերը պատմել են, որ դիմել են Գինեսի ռեկորդների գիրք՝ իրենց երեխային այնտեղ գրանցելու նպատակով, սակայն նրանց հայտնել են, որ գրքում գրանցվում են միայն 16 տարեկանից բարձր անձանց ռեկորդները։
Զայլա. աշխարհի ամենափոքրիկ ջրադահուկորդը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ–ում ապրում է ամենափոքրիկ ջրադահուկորդը՝ 6–ամսական Զայլան, ով թեև դեռ չի քայլում, սակայն վստահորեն կանգնում է ջրային դահուկների վրա։

7or.am