Աշխարհ

27.05.2016 14:15


Պեսկով. «ՌԴ դեմ պատժամիջոցները դրական ազդեցություն չեն ունենում գլոբալ տնտեսության վրա»

Պեսկով. «ՌԴ դեմ պատժամիջոցները դրական ազդեցություն չեն ունենում գլոբալ տնտեսության վրա»

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հայտարարությունն այն մասին, որ «G7»–ի երկրները համաձայնվել են հունիսին երկարացնել Ռուսաստանի դեմ քաղաքական ճնշման միջոցները։ Այս մասին հայտնում է «Լայֆ»–ը։

«Կրեմլի դիրքորոշումը չի փոփոխվել։ Մենք համոզված ենք, որ դա մեր օրակարգը չէ։ Դրա հետ մեկտեղ՝ մենք չենք կարծում, որ նմանատիպ որոշումները դրական ազդեցություն կունենան գլոբալ տնտեսության և գլոբալ գործերի վրա առհասարակ», – նշել է Պեսկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը