Աշխարհ

27.05.2016 13:13


Զախարովան՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման դադարեցման մասին

Զախարովան՝ Մեծամորի ատոմակայանի շահագործման դադարեցման մասին

Հերթական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ կանգնեցնել Մեծամորի ատոմակայանի աշխատանքը՝ իբր, տարածաշրջանին հնարավոր սպառնալիքի մտահոգությունից ելնելով, ներկայացրել է ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը:

«Ինքնիշխան պետությունների էներգետիկ հարցերը պետք է լուծեն հենց այդ պետությունները: Միանշանակ, միջազգային հանրությունը կարող է հետաքրքրություն ցուցաբերել դրան, բայց, այնուամենայնիվ, եկեք առաջնահերթությունը տանք այն երկրներին, որտեղ գտնվում են կայանները», - ասաց Մարիա Զախարովան:

«Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը