Աշխարհ

27.05.2016 12:45


Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ դառնալ

Սավչենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի նախագահ դառնալ

Ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն խոստացել է զբաղեցնել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի աթոռը, եթե դա ցանկանա ուկրաինական ժողովուրդը։ Սավչենկոն նման հայտարարություն է արել Կիևում տված առաջին մամլո ասուլիսում։

«Ուկրաինացինե՛ր, եթե դուք ուզում եք, որ ես նախագահ դառնամ, ես կդառնամ»,–ասել է Սավչենկոն՝ ի պատասխան ուկրաինացի լրագրողների հարցին։

Ավելի վաղ այդ հարցով լրագրողները դիմել էին Սավչենկոյի մորը՝ Մարիային, որը խոստովանել էր, որ չէր ցանկանա՝ դուստրը նախագահ դառնար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը