Աշխարհ

27.05.2016 12:20


Բրիտանիայում պատահաբար ոչնչացրել են հարյուրավոր ենթադրյալ ահաբեկիչների տվյալներ

Բրիտանիայում պատահաբար ոչնչացրել են հարյուրավոր ենթադրյալ ահաբեկիչների տվյալներ

Բրիտանիայում հատուկ ծառայությունների և ոստիկանության թույլ տված սխալմունքի պատճառով ոչնչացվել են հարյուրավոր ենթադրյալ ահաբեկիչների տվյալներ։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «The Telegraph»–ին հղումով։

Խոսքը բազայում պահպանված մոտ 800 ենթադրյալ ահաբեկչի մատնահետքերի և ԴՆԹ պրոֆիլների մասին է, որոնք կազմում են հատուկ ծառայությունների կասկածի դակ հայտնված մարդկանց 10 տոկոսը։ Կորսված տեղեկատվությունը վճռորոշ դեր ուներ հետաքննություններում։

Պարբերականը նկատում է՝ կարևոր այդ ապացույցները կորել են բավական անհարմար պահի, երբ Բրիտանիան բախվել է ահաբեկչական լրջագույն սպառնալիքի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը