Տնտեսական

26.05.2016 15:00


Բողոքի գործողություն Կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Բողոքի գործողություն Կառավարության շենքի առջև (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 26-ին, ինչպես ամեն հինգշաբթի, Կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները բողոքի գործողություն էին անցկացնում: Բարձրաձայն վանկարկումներով և ցուցարարնների մեծ քանակով կրկին աչքի էին ընկնում նաիրիտցիները, որոնք պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը: Այս մասին գրում է «Vesti.am»-ը։

Իսկ Եկմալյան 4-16 շենքերի նախկին բնակիչները, ովքեր իրենց բնակարաններից զրկվել են, հուսահատ պահանջում էին վերադարձնել խոստացված համարժեք փոխհատուցումները և տները: Ցուցարարներից մեկը նշել է, որ իր 4-հոգանոց ընտանիքի հետ այժմ բնակվում է բարեկամների տանը. մնացել են անտուն: Բազմիցս դիմել են իրավապահ մարմիններին, բայց՝ ապարդյուն: Այլևս ակնկալիքներ չունեն, սակայն դեռ շարունակում են պայքարել: Ինչպես նա է նշել, դարձել են կառավարության շենքի «որբերը»:

Քաղցրաշեն գյուղի խաղողագործներն էլ՝ ցույց տալով կտրոնները, ասել են, որ ստիպված են եղել խաղողի կիլոգրամն անգամ 40 դրամով հանձնել Քաղցրաշենի գինու գործարանին, սակայն մինչ օրս իրենց հասանելիք գումարները չեն ստացել:

-Եթե սոված ենք, փող չունենք, ո՞նց պիտի երեխեքին պահենք, որ վաղը, մյուս օրը զինվոր դառնան, սահման պաշտպանեն,-ասել է ցուցարարներից մեկը:

Մանրամասերը՝ «Vesti.am» տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը