Աշխարհ

26.05.2016 19:30


Օվկիանոսի խորքերը ավտոբուսի երկարության կաղամարներ են թաքցնում

Օվկիանոսի խորքերը ավտոբուսի երկարության կաղամարներ են թաքցնում

Շոտլանդիայի Սենտ Էնդրյուի համալսարանի գիտնական Չառլզ Փաքսթոնը վիճակագրական և համակարգչային մոդելավորման մի շարք հետազոտությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ «Architeutis dux» կաղամարների երկարությունը՝ շոշափուկներով, կարող է հասնել 20 մետրի։

Արշավանքների ժամանակ Ատլանտյանի ափերում բնակվող ժողովուրդը պատմել է ափերում հսկայական կաղամարների հայտնաբերման բազմաթիվ դեպքերի մասին։ Ընդհանրացնելով բոլոր ստացած տվյալները՝ գիտնականը եկել է այն եզրակացության, որ կաղամարի՝ մինչև 20 մետր աճի մեջ տարօրինակ որևէ բան չկա, քանի որ հայտնի են 16.5 մետր երկարություն ունեցող կաղամարի հայտնաբերման դեպքեր։

Ըստ Փաքսթոնի՝ հսկայական կաղամարների աճը պայմանավորված է անվտանգության ապահովման անհրաժեշտության խնդիրներով, քանի որ «Architeutis dux»–ի նման չափերի պարագայում այն կարող է հարձակման ենթարկվել միայն կաշալոտի ամենախոշոր ներկայացուցիչների կողմից, իսկ եթե կաղամարի չափերն ավելանան, ապա այն անխոցելի կդառնա իր բնական թշնամիների համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը