Աշխարհ

26.05.2016 13:52


Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի սահմանման հարցը դեռ մշուշոտ է

Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի սահմանման հարցը դեռ մշուշոտ է

Եվրամիության և Վրաստանի միջև ազատ վիզային ռեժիմի սահմանման հարցը դեռ մշուշոտ է, թեև պաշտոնական Թբիլիսին վստահ էր, որ արդեն առաջիկա օրերից Վրաստանի քաղաքացիներն իրավունք կստանան մուտք գործել Շենգենյան գոտի առանց վիզաների։

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Ռիկարդ Յոզվյակի փոխանցմամբ՝ Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն երեքշաբթի օրը կայացած նիստին չի ընդունել Վրաստանի վիզայի ազատականացման մասին որոշումը։

«Եվրամիության դեսպանները որևէ որոշում չեն կայացրել Վրաստանի վիզայի ազատականացման վերաբերյալ», - թվիթթերյան իր էջում գրել է լրագրողը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի վիզայի ազատականացման մասին որոշումը պետք է կայացվի ամենաուշը մինչև գալիք հունիսի 9-ը՝ Եվրամիության երկրների ներքին գործերի նախարարների հերթական նիստը։

Մինչ երեքշաբթի օրը Թբիլիսին վստահ էր, որ Վրաստանի քաղաքացիներն արդեն գալիք ամռանը հնարավորություն կստանան օգտվել վիզային ռեժիմի ազատականացման պտուղներից։ Իրադարձությունների նման անսպասելի ընթացքից հետո, սակայն, Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունը շտապեց Բրյուսելին հորդորել՝ չդադարեցնել վիզայի ազատականացման գործընթացը։

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն, հանդես գալով հատուկ հայտարարությամբ, հույս հայտնեց, որ Եվրամիության դեսպաններն, այդուհանդերձ, հավանություն կտան Վրաստանի քաղաքացիների համար վիզայի չեղարկման մասին որոշմանը։

Մանրամասն՝ «Ազատությունում»։

Այս խորագրի վերջին նյութերը