Յունքերը կոչ է արելԹուրքիային չվախեցնել ԵՄ–ին միգրացիոն համաձայնագրից դուրս գալով
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Քլոդ Յունքերը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հրաժարվել Եվրամիությանը բարձրագոչ հայտարարություններով վախեցնելուց վիզային ռեժիմի ազատականացման բանակցություններում ցանկալի արդյունքի հասնելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Սպառնալիքները դիվանագիտական լավագույն գործիքը չեն օգտագործման համար, յուրաքանչյուրը պետք է հրաժարվի դրանց օգտագործումից, որովհետեւ դրանք ընդհանրապես որեւէ արդյունք չեն տա», – Ճապոնիայում «G7»-ի գագաթաժողովից առաջ լրագրողներին ասել է Յունքերը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր դուրս գալ միգրացիոն համաձայնագրից, եթե Եվրամիությունը չչեղարկի վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար։ Բացի այդ, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան չի վերանայի իր հակաահաբեկչական օրենսդրությունը։
Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շուլցը ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ ԵԽ-ն Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման օրենսդրական գործընթաց կսկսի այն բանից հետո, երբ Անկարան կատարի ԵՄ-ի դրա հետ կապված բոլոր պահանջները, առանց բացառության:

7or.am