Աշխարհ

26.05.2016 12:00


Պետդեպ. «Սավչենկոն լավ կանի՝ հանգիստ նստի տանը, ոչ թե լինի «մարտի դաշտում»»

Պետդեպ. «Սավչենկոն լավ կանի՝ հանգիստ նստի տանը, ոչ թե լինի «մարտի դաշտում»»

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ճեպազրույցում մեկնաբանել է ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակումը։

Սավչենկոյի՝ «առաջնագիծ» կամ «մարտի դաշտ» վերադառնալու հնարավորության մասին լրագրողի հարցին Թոները պատասխանել է՝ լավ կլիներ՝ ուկրաինուհին նստեր տանը, քանի որ նրա ռազմական կարիերան կարող է հարցականի տակ դրվել։

«Հույս ունեմ՝ Նադեժդա Սավչենկոն երկար ժամանակ կանցկացնի տանը՝ ընտանիքի հետ, կհանգստանա։ Նա զինվոր էր, որը հայտնվել է ճաղերի հետևում, ես չգիտեմ՝ ինչ է սպասվում նրա ռազմական կարիերային հետագայում»,–հստակեցրել է Պետդեպի ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուս լրագրողների սպանության գործով 22 տարվա կալանքի դատապարտված Սավչենկոն ազատվել է և մեկնել Կիև։ Նույն օրը Մոսկվա է տեղափոխվել Ուկրաինայում դատապարտված երկու ռուսաստանցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը