Տուսկը ԵՄ երկրների առաջնորդներից ակնկալում է հակառուսական պատժամիջոցների երկարաձգում
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ակնկալում է, որ ԵՄ երկրների առաջնորդները կհաստատեն հակառուսաստանյան պատժամիջոցները։ Այս մասին, «Artsakhpress.am»–ի փոխանցմամբ, հայտնում է «Բլումբերգը»:
«Մենք պատրաստ ենք շարունակել մեր (հակառուսաստանյան) պատժամիջոցները, մեզ հատուկ քննարկումներ պետք չեն... Ես միանգամայն վստահ եմ, որ մենք պատժամիջոցների մասին որոշում կկայացնենք առաջիկա երկու կամ երեք շաբաթներին, առանց լայնածավալ քննարկումների»,- հավելել է նա:
Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցների ժամկետը լրանում է հուլիսի վերջին, դրանց ճակատագիրը ԵՄ-ն կքննարկի հունիսին: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է պատժամիջոցները երկարաձգելու հնարավորության մասին ու նշել, որ Եվրամիությունը չի քննարկում դրանց ուժեղացումը:
Խոսելով միգրացիոն ճգնաժամի մասին՝ Տուսկը հայտնել է,որ հաշվի առնելով աշխարհագրական պատճառները՝ պատճառների մեծ մասի համար Եվրոպան է պատասխանատու:
«Բայց այս ճգնաժամը գլոբալ է ու պահանջում է գլոբալ պատասխանատվություն: Կխնդրեմ աջակցություն յոթյալի գործընկերներից»,- ասել է Եվրախորհրդի ղեկավարը:

«Artsakhpress.am»