Աշխարհ

25.05.2016 16:48


Ադրբեջանական դատարանը պայմանական ազատ է արձակել Ալիևների բիզնեսները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայիլովային

Ադրբեջանական դատարանը պայմանական ազատ է արձակել Ալիևների բիզնեսները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայիլովային

Ադրբեջանի գերագույն դատարանն այսօր քննել է լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքն ու նրան պայմանական ազատ արձակելու վերաբերյալ որոշում է կայացրել։ Այդ մասին, «tert.am»–ի փոխանցմամբ, դատարանի դահլիճից հայտնում է Turan գործակալության թղթակիցը։

Այսօր նա ազատ է արձակվելու, սակայն շարունակելու է դատապարտյալ համարվել, քանի որ քրեական պատասխանատվությունը չի չեղարկվել, սակայն պատժաչափը կրճատվել է մինչև 5 տարի։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը 2015 թվականին նրան 7.5 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Նա ձերբակալվել էր 2014 թվականի դեկտեմբերիին։

Մինչ այս պահը Խադիջան համարվում էր Ադրբեջանի գլխավոր քաղբանտարկյալը, որի ազատ արձակումն էին պահանջել գրեթե բոլոր ժողովրդավարական ուժերը, երկրներն ու կազմակերպությունները։

Իրավապաշտպանների համոզմամբ՝ Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության իրական պատճառն Ալիևի ընտանիքի կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելն էր։

Մանրամասն՝ «tert.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը