Աշխարհ

25.05.2016 20:30


Երիտասարդ ամերիկացիները նախընտրում են ծնողների հետ ապրել

Երիտասարդ ամերիկացիները նախընտրում են ծնողների հետ ապրել

Ծնողների հետ բնակվելն ԱՄՆ–ում առաջին անգամ դարձել է 18–34 տարեկան ամերիկացիների ամենահայտնի ընտրությունը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Associated Press»–ը, վկայում են «Pew Research Center»–ի տվյալները։

Նշվում է, որ ծնողների հետ է նախընտրում բնակվել նշված տարիքային խմբի մոտ 1/3–ը։ Այսպես, օրինակ, եթե 2000թ. ծնողների հետ բնակվում էր երիտասարդների 23%–ը, ապա 2014թ. այդ ցուցանիշը կազմում էր 32,1%։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 1880–ական թվականներից սկսած՝ ծնողների հետ բնակվելու ընտրությունն առաջին անգամ առաջ է անցել ամուսինների հետ բնակվելուց։

Մնացած ամերիկացիները հիմնականում բնակվում են միայնակ, այլ բարեկամների հետ, քոլեջի կացարաններում, ուրիշ մարդկանց հետ համատեղ բնակարան վարձում և այլն։

Ուշագրավ է, որ 2000թ. 18–34 տարեկան ամերիկացիների մոտ 43%–ը բնակվում էին իրենց ամուսինների կամ ընտրյալների հետ։ 2014թ. այդ ցուցանիշը նվազել է մինչև 31,6%։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը