«Ինքնասպանությունների խմբի» ադմինիստրատորը 13–ամյա դպրոցական է եղել
ՌԴ Օմսկի քննիչներն անչափահասներին ինքնասպանության դրդելու գործով հարցաքննել են 13-ամյա դպրոցականի և նրա մորը։ NTV–ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ հենց այդ դպրոցականն է թաքնվել Եվա Ռեյխ անվան տակ և ինքնասպանության դրդել անչափահասներին՝ «Վկոնտակտե» սոցկայքում այդ նպատակով տեղեկատվություն տեղադրելով։
Աղջիկը չի հերքել, որ հաղորդագրություններ է վարել «Ինքնասպանությունների խմբի» անդամների հետ և զրուցել ինքնադատաստանի մասին։
Քննիչներն առգրավել են աղջկա բջջայինը, համակարգչի կրիչը։ Ինչպես հայտնել են ՔԿ Օմսկի վարչությունից, ներկայումս պարզվում են նրանք, ովքեր նման գործունեության են դրդել դպրոցականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետերբուրգյան քննիչները քրեական գործ են հարուցել համացանցի փակ խմբերում անչափահասներին ինքնասպանության դրդելու գործով։

7or.am