Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Վրաստան վերադառնալ և ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթաց։
«Թող ոչ ոք չկասկածի և սպառնալիք չընդունի՝ ես մտադիր եմ վերադառնալ Վրաստան և ակտիվորեն միանալ գործընթացներին»,– RT-ի փոխանցմամբ՝ ուկրաինական հեռուստաընկերության եթերում ասել է Սահակաշվիլին։
Նրա խոսքով՝ հաջորդող ամիսները կտրամադրվեն Վրաստանում նոր քաղաքական էլիտայի ձևավորմանը, «որը կհարստանա նոր հետաքրքիր մարդկանցով»։
Աղբյուրը հիշեցնում է՝ 2015թ. դեկտեմբերին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հրամանագրով Սահակաշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։
Վրաստանում Սահակաշվիլին հետախուզման մեջ է հայտարարված մի շարք քրեական գործերով, մասնավորապես, լիազորությունների չարաշահման, սեփական կարիքների համար պետական միջոցներից 5 մլն դոլար ծախսելու։ Ավելին՝ ըստ վրացական դատախազության՝ նա կարող է մեղսակից լինել նաև վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանությանը։
Սահակաշվիլին մտադիր է Վրաստան վերադառնալ

7or.am