Աշխարհ

25.05.2016 11:10


A320–ի օդաչուներն ազդանշաններ են ուղարկել օդանավի անհետացումից 3 րոպե առաջ

A320–ի օդաչուներն ազդանշաններ են ուղարկել օդանավի անհետացումից 3 րոպե առաջ

«Egyptair» ավիաընկերության A320 ինքնաթիռի օդաչուներն ազդանշաններ են ուղարկել օդանավի անհետացումից 3 րոպե առաջ։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Անձնակազմի անդամները սկզբում ազդանշաններով հաղորդել են շարժիչների սովորական աշխատանքի մասին, այնուհետև՝ օդաչուի խցիկում ջերմաստիճանի բարձրացման։ Թռիչքի ընթացում, ընդհանուր առմամբ, Փարիզից 11 հաղորդագրություն է ստացվել։

Հիշեցնենք՝ MS804 թռիչքն իրականացնող եգիպտական օդանավը, որում 66 մարդ կար, մայիսի 19–ին կորել էր ռադարների տեսադաշտից Միջերկրական ծովի հատվածում։ Ավելի ուշ ավիափոխադրողը հաստատել է, որ գտնվել են օդանավի բեկորները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը