Աշխարհ

25.05.2016 10:25


Էրդողանը հրաժարվել է միգրացիոն համաձայնագրի իրագործման ուղղությամբ ձեռնարկելիք քայլերից

Էրդողանը հրաժարվել է միգրացիոն համաձայնագրի իրագործման ուղղությամբ ձեռնարկելիք քայլերից

Թուրքիան քայլեր չի ձեռնարկի Եվրամիության հետ կնքած միգրացիոն համաձայնագիրն իրականացնելու համար մինչև վիզային ռեժիմի չեղարկումը։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը։

Նա նաև նշել է՝ Թուրքիան մինչ այժմ չի ստացել ներգաղթյալների հարցով գործարքի շրջանակներում խոստացված միջոցները։

Էրդողանն այդ հայտարարությունն արել է Ստամբուլում ՄԱԿ մարդասիրական գագաթաժողովի ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան սպառնում է դադարեցնել ԵՄ հետ համաձայնագրի իրագործումը «երկակի ստանդարտների» պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը