Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը«Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր ղեկավար Բինալի Յըլդըրըմից ստացել է նոր կառավարության կազմի վերաբերյալ ցուցակը։Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։
«Reuters»–ը գրում է, որ իրենց նախկին պաշտոնները պահպանել են հիմնական նախարարությունների ղեկավարները՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան։
Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը պահպանել է էներգետիկայի նախարարի պաշտոնը։
Թուրք առաջնորդի մտերիմներից մեկը՝ Նիհաթ Զեյբեքչին, վերադարձել է կառավարություն՝ իբրև էկոնոմիկայի նախարար։
ԱԶԿ-ի նախկին քարտուղար Օմեր Չելիքը զբաղեցրել է ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։
Էրդողանը հաստատել է նոր կառավարության կազմը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նորընտիր ղեկավար Բինալի Յըլդըրըմից ստացել է նոր կառավարության կազմի վերաբերյալ ցուցակը։ Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։
«Reuters»–ը գրում է, որ իրենց նախկին պաշտոնները պահպանել են հիմնական նախարարությունների ղեկավարները՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Էֆքան Ալան։
Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը պահպանել է էներգետիկայի նախարարի պաշտոնը։
Թուրք առաջնորդի մտերիմներից մեկը՝ Նիհաթ Զեյբեքչին, վերադարձել է կառավարություն՝ իբրև էկոնոմիկայի նախարար։
ԱԶԿ-ի նախկին քարտուղար Օմեր Չելիքը զբաղեցրել է ԵՄ հարցերով նախարարի պաշտոնը։
Նոր կաբինետի առաջին նիստը կկայանա չորեքշաբթի։
7or.am