Աշխարհ

24.05.2016 11:40


Հանրապետականների մեծամասնությունը պատրաստ է աջակցել Թրամփին

Հանրապետականների մեծամասնությունը պատրաստ է աջակցել Թրամփին

«The Washington Post»–ի և «ABC News»–ի կողմից անցկացված համատեղ հարցման արդյունքում պարզվել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետականների մեծամասնությունը՝ 85%–ը, մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին։ Իսկ ահա Հիլարի Քլինթոնին պատրաստ է աջակցել հանրապետականների ընդամենը 8%–ը։

Ուշագրավն այն է, որ չնայած աջակցության բարձր մակարդակին՝ հանրապետական կուսակցության 10 անդամներից 4–ը կարծիք է հայտնել, որ Թրամփի տեսակետները չեն արտացոլում կուսակցության հիմնական արժեքները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը