Աշխարհ

24.05.2016 10:50


Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի, Մերկելի ու Օլանդի հետ

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Պորոշենկոյի, Մերկելի ու Օլանդի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոյի և Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Գործիչները քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակի քաղաքական կարգավորման հարցերը, ընդգծել հրադադարի պահպանման կարևորությունը։ Բացի այդ, «նորմանդյան քառյակի» գործընկերները շեշտել են ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևորությունը հակամարտության գոտում «լրացուցիչ լիազորությունների տրամադրման» և վերահսկողության համատեղ կենտրոնի ամրապնդման ճանապարհով։

«Վլադիմիր Պուտինը կոչ է արել անհապաղ դադարեցնել ուկրաինական զինված խմբավորումների կողմից Դոնբասի բնակավայրերի գնդակոծությունները»,–ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ «նորմանդյան քառյակի» գործընկերներին է հանձնվել ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հետ համաձայնեցված` տեղական ընտրությունների, հատուկ կարգավիճակի, համաներման և ապակենտրոնացման հարցերի հետ կապված առաջարկությունների փաթեթ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը