Լրահոս

07.12.2009 14:48

Երկրաշարժերի ինտենսիվությունը չի փոխվել

-Մեզ մոտ կա հասարակության հետ աշխատանքներ կատարող բաժին, որն իրականացնում է բնակչության ուսուցումը։ Դա կատարվում է և՛ պետական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ, թե՛ դպրոցներում, և դա իրականացվում է ամբողջ  տարին։ Մեր ռեսուրսները քիչ են իհարկե, բայց  հասցնում ենք,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ-ի բնակչության՝ երկրաշարժերի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու պատրաստվածության մակարդակի մասին՝ ասել է Սեյսմիկ պաշտպանության ծառայության կոմիտեի նախագահ Ալվարո Անտոնյանը։

Նա նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ սեյսմիկ գոտում, բայց և հավելել է, որ վերջին տարիներին երկրաշարժերի ինտենսիվությունը չի փոխվել։

-2007-ին 65 երկրաշարժ է եղել, 2008-ին՝ 55, այս տարի՝ ավելի քիչ, բայց դա չի նշանակում, որ նվազում է։ Եկող տարի գուցե ավելի շատ լինի, բայց  մեզ հետաքրքրում է էներգիայի քանակությունը, որը համարյա թե չի փոփոխվում,-նշել է նա։

Ըստ  Ալվարո Անտոնյանի՝ վերջին մի քանի ամիսներին ուժեղ երկրաշարժ չի սպասվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։