Ուղտը կծել պոկել է տիրոջ գլուխը, որը կենդանուն մոռացել էր դրսում
Հնդկաստանում ուղտը կծել պոկել է իր տիրոջ գլուխը, որը կենդանուն կապել էր տան մոտ և մի ամբողջ օր թողել դրսում սարսափելի շոգի պայմաններում։ «Times Of India»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ռաջաստանում։
Ուրջարամ անունով տղամարդը, վերջապես հիշելով կենդանու մասին, բակ է դուրս եկել՝ ազատելու նրան, սակայն ուղտն ատամներով կառչել է նրա պարանոցից, այնուհետև գետին տապալել տիրոջը։ Մի որոշ ժամանակ սապատավորը կծել է տղամարդուն և թավալ տվել գետնին, այնուհետև վերջնականապես պոկել է գլուխը։
Մահացածի 25 համագյուղացիներից մի քանի ժամ է պահանջվել կենդանուն հանդարտեցնելու համար։
«vesti.ru»–ն հիշեցնում է՝ մայիսի 20–ին Ռաջաստանում ջերմաստիճանային ռեկորդ էր գրանցվել՝ 51 աստիճան տաքություն,մայիսի 21–ին՝ կատարվածի օրը, 43 աստիճան տաքություն է եղել։
Ուղտը կծել պոկել է տիրոջ գլուխը, որը կենդանուն մոռացել էր դրսում
Հնդկաստանում ուղտը կծել պոկել է իր տիրոջ գլուխը, որը կենդանուն կապել էր տան մոտ և մի ամբողջ օր թողել դրսում սարսափելի շոգի պայմաններում։ «Times Of India»–ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ռաջաստանում։
Ուրջարամ անունով տղամարդը, վերջապես հիշելով կենդանու մասին, բակ է դուրս եկել՝ ազատելու նրան, սակայն ուղտն ատամներով կառչել է նրա պարանոցից, այնուհետև գետին տապալել տիրոջը։ Մի որոշ ժամանակ սապատավորը կծել է տղամարդուն և թավալ տվել գետնին, այնուհետև վերջնականապես պոկել է գլուխը։
Մահացածի 25 համագյուղացիներից մի քանի ժամ է պահանջվել կենդանուն հանդարտեցնելու համար։
«vesti.ru»–ն հիշեցնում է՝ մայիսի 20–ին Ռաջաստանում ջերմաստիճանային ռեկորդ էր գրանցվել՝ 51 աստիճան տաքություն, մայիսի 21–ին՝ կատարվածի օրը, 43 աստիճան տաքություն է եղել։
7or.am