Աշխարհ

23.05.2016 14:40


«Lufthansa»–ի ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է դուրս գալ օդանավից

«Lufthansa»–ի ուղևորը թռիչքի ժամանակ փորձել է դուրս գալ օդանավից

Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Lufthansa» ավիաընկերության Մյունխեն–Վանկուվեր չվերթն իրականացնող օդանավում։

Ինչպես տեղեկացնում է «CBC News»–ը, թռիչքի ժամանակ օդանավի ուղևորներից մեկը ծխել է, իսկ հետո բղավելով փորձել է բացել ինքնաթիռի պոչային մասում գտնվող դուռը։

«Մեզ հայտնել են, որ ինքնաթիռի հետևի հատվածում ինչ–որ մեկը սկսել է բղավել, իսկ հետո 11,5 կմ բարձրության վրա փորձել է բացել դուռը», – հայտնել է առաջին դասում գտնվող ուղևոր Դեն Լոշը։

Տեղի ունեցածի պատճառով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Համբուրգի օդանավակայանում։ Դեպքի վայր ժամանած բժիշկները տղամարդու մոտ հոգեկան խանգարում են ախտորոշել և հիվանդին տեղափոխել հիվանդանոց, ինչից հետո ինքնաթիռն ուղևորվել է դեպի Վանկուվեր, որտեղ ժամանել է 3 ժամ ուշացումով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը